Արցախի կորցրել ենք 100 հազար տոննա ցորեն և 3000 հա այգի

68

Արցախի հողերը կորցնելով՝ կորցրել ենք 100 հազար տոննա ցորեն, ասուլիսում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Բերբերյանի խոսքով՝ կորցրել ենք նաև նռան, խաղողի, և այլ այգիներ.

«Ընդհանուր շուրջ 3000 հա այգի ենք կորցրել, անցել է հակառակորդին: Խոսքն այսօրվա շուկայական մեծածախ գներով տարեկան ավելի քան 100 մլն գումարի մասին է։ Ամեն տարի այդքան արտադրանք ունեինք: Լեռնային Ղարաբաղի համար դա կարևոր ցուցանիշ էր»։