Արցախում խաղաղապահ զորակախմբի նորանշանակ հրամանատարն առաջինը հանդիպել է Զաքիր Հասանովի հետ

149

Արցախում ռուսական խաղաղապահ զորակախմբի նորանշանակ հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ և քննարկել խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ռուսական խաղաղապահ զորակախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։

Նշենք, որ Վոլկովը ռոտացիոն կարգով փոխարինում է Գենադի Անաշկինին։