Արցախում հումանիտար աղետ է․ Մետաքսե Հակոբյան

326

«Արցախում հումանիտար աղետ է»։ Այս մասին ահազանգում է Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Արցախում հումանիտար աղետ է… Թշնամին շարունակում է մուղամ միացնել, ահաբեկել խաղաղ բնակիչներին, թույլ չի տալիս վերանորոգել միակ գազատարը (ամենայն հավանականությամբ իրենք են պայթեցրել), այս պահին Արցախը հոսանքազրկված է: Իշխանավորներն էլ հանգստյան օրերն են վայելում, նրանցից ոմանք էլ հասցրել են իրենց ընտանիքները տեղափոխել Արցախից: ԱՐՑԱԽԸ ձեզ չի ներելու, դուք պատասխան եք տալու, դատաստան լինելու է….»։