Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի խախտման 5 դեպք է արձանագրել։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի հինգ խախտում, որոնց հետևանքով հայկական և ադրբեջանական կողմերից կան զոհեր և վիրավորներ: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ համատեղ տվյալ փաստերի վերաբերյալ վարույթներ է անցկացնում:
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել: