Արցախի Փառուխ գյուղում հայ զինծառայող է վիրավորվել․ ՌԴ ՊՆ

280
Զինվոր

Լեռնային Ղարաբաղի մեկ զինծառայող վիրավորվել է Փառուխում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, միջադեպը կարգավորվել է, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում:

«Անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում Փառուխ բնակավայրի շրջանում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների մեկ զինծառայող վիրավորվել է: Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջադեպը կարգավորվել է», – ասված է հաղորդագրության մեջ: