Արցախում անլուրջ են համարում գազային ենթակառուցվածքները վերակառուցելու մասին «Ազերիգազ»-ի հայտարարությունը

61

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը անլուրջ է համարում ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության` Ստեփանակերտում գազային ենթակառուցվածքները վերակառուցելու մտադրության մասին հայտարարությունը, ուստի չեն մեկնաբանում այն:

«Անլուրջ ենք համարում տվյալ հայտարարությունը և չենք մեկնաբանում», –  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել են Արցախի նախագահի աշխատակազմից:

Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Թեյմուր Ջաֆարովը հայտարարել է, թե իբր Ստեփանակերտում պլանավորում է վերակառուցել գազային ենթակառուցվածքները։ Նա ասել է, որ «արդեն որոշակի աշխատանքներ են իրականացվել» Ստեփանակերտ տանող գազատարի վրա։