Արցախում ադրբեջանցիների կրակոցից վիրավորված ոստիկանը վիրահատվել է․ վիճակը կայուն ծանր է

51
Արցախում ադրբեջանական դիվերսիոն հարձակման հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ոստիկանը «Հանրապետական բժշկական կենտրոնում» վիրահատվել է, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատությունները ապահոված են անհրաժեշտ դեղամիջոցներով և արյան պաշարի խնդիր չկա։