Արցախի խորհրդարանից պատվիրակություն է ժամանել Երևան

37
Ստեփանակերտ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների կազմով պատվիրակություն է մեկնել Հայաստանի Հանրապետություն։

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:

Այս պահին պատվիրակության անդամները գտնվում են Երևանում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով։