Արցախի տարածք մուտք գործելու վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտություն չկա

47

Արցախի տարածք մուտք գործելու վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտություն չկա։  Այս մասին ՌԻԱ Նովոստիին է ասել ԼՂՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Արցախ մուտքի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու առումով ներկայումս կիրառվող չափանիշները վերանայելու անհրաժեշտություն չկա», – ասել է Բալասանյանը:

Բալասանյանը տեղեկացրել է նաև, որ ԼՂՀ բնակչության մոտ չկա ապօրինի զենք և զինամթերք, իսկ ուժային կառույցները շարունակում են կատարել իրենց պարտականությունները:

«Արցախի զինված ուժերն ու ուժային կառույցները շարունակում են կատարել իրենց պարտականությունները։ Բնակչությունը չունի ապօրինի զենք և զինամթերք, ուստի զինաթափման կարիք չկա», – ՌԻԱ Նովոստիին ասել է Բալասանյանը։