Արցախի ՊԲ հրամանատարն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից

26
Միքայել Արզումանյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն։

Միքայել Արզումանյանը ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հոկտեմբերի 27-ին։