Արցախի ՊԲ-ն վերակազմավորվում է․ ժամկետային ծառայության ժամանակը կկրճատվի

549
Զորք

Արցախի պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Քայլեր են ձեռնարկվում արագ անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի: Քննարկվում է ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը վերանայելու և կրճատելու հարցը»,- նշել է Պողոսյանը:

Նշենք, որ վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում, թե որոշում է կայացվել լուծարել Արցախի ՊԲ-ն։

Ավելի վաղ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նույնպես անդրադարձել էր շրջանառվող լուրերին և տեղեկացրել, որ «Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց սահմանների պաշտպանության նպատակով»:

Թե ինչ ստորաբաժանումների մասին է խոսքը, Բալասանյանը չի մանրամասնել։