Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն Արցախից եկել են Երևան ու քիչ առաջ Կառավարությունում հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս մասին գրում է 168.am-ը: «Ես նման տեղեկություն չունեմ»,- ասել է վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը:
Լրատվամիջոցն արձանագրել է, թե ինչպես են Արցախի նախկին նախագահների ավտոմեքենաները դուրս գալիս Կառավարության շենքից։











