Արցախի Մարտունու շրջանում կրկին խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ

64

Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։