Արցախի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

22

Արցախի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության ամենօրյա տեղեկագրում։

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է տեղեկագրում։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Բերձորի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։