Լեռնային Ղարաբաղի հարցերով ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը հունվարի 30-ին կքննարկի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման խնդիրները: Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Թեմաները սահմանված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդունած հայտարարության մեջ։ Նախ՝ կքննարկենք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման խնդիրները», – ասել է նա։
Օվերչուկը դժվարացել է նշել, թե ինչ հաճախականությամբ են տեղի ունենալու փոխվարչապետների մակարդակով հանդիպումները, կամ արդյոք դրանք միշտ տեղի են ունենալու Մոսկվայում:
«Առայժմ ոչինչ հստակ չէ, առաջին անգամ ենք հանդիպում։ Թե ինչպես կընթանա, ցույց կտա ժամանակը», – հավելել է նա:











