Արցախի Հանրապետությունը լուծարվեց

192

2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղը` Արցախը, դադարում է գոյություն ունենալ:

Այդ մասին ասվում է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագրում, ըստ որի նաև մինչև հունվարի 1-ը պետհամակարգը պետք է լուծարվի:

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ներառյալ հանրապետությունից դուրս գտնվողները, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո պետք է ծանոթանան Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին` ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով:

Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից անմիջապես հետո։