Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են. հայտնի է՝ ինչ են քննարկել

137

Բերձորի միջանցքով մեքենաների անխափան երթեւեկությունը վերականգնելու եւ միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը քննարկվել է այսօր՝ Ադրբեջանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության ներկայացուցիչների եռակողմ հանդիպմանը, գրում է Тelegarm-ի Re:public of Artsakh ալիքը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են նաեւ էլեկտրաէներգիայի եւ գազի անխափան մատակարարման հարցերը։

Հայտնում են, որ քննարկել են նաև Ալիևի հերթական պահանջը՝ Դրոմբոն եւ Կաշեն հանքավայրերում Բաքվի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի հնարավորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության, լարվածության թուլացման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղիների որոնման վերաբերյալ։