Արցախի ճանաչման շուրջ քննարկումները շարունակվում են․ Իմքայլական պատգամավոր

17
Ռուբեն Ռուբինյան
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ Արցախի ճանաչման գործընթացին, թե ինչ փուլում է այն գտնվում:
 
Պատգամավորը պատասխանեց, որ քննարկումները շարունակվում են, քննարկվում են և՛ ճանաչման և՛ փոխգործակցության համաձայնագրի տարբերակները:
 
«Կան տարբեր գործոններ, բայց կարևորն այն է, որ մեր քաղաքական դիսկուրսում կան այդ քննարկումները: Մեր դիվանագետների առաջնային գործն այն է, որ միջազգային հանրությանը, մեր բոլոր գործընկերներին, բոլոր մայրաքաղաքներում ներկայացնեն ներկա իրավիճակը, այն է՝ թուրքական բացահայտ անթաքույց ռազմաքաղաքական աջակցությամբ՝ Ադրբեջանի հարձակումը Արցախում և դրանից բխող բոլոր հետևանքները»,- ասաց նա: