Արցախ այցելած ռուս պատգամավորը ներառվեց Ադրբեջանի «սև ցուցակում»

26
Վիտալի Միլոնով

Ադրբեջանը քիչ առաջ ներառեց ՌԴ պետդումայի պատգամավորին այսպես կոչված «սև ցուցակում»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովն այցելել էր Արցախ և հանդիպել Արցախի նախագահի և ԱԺ պատգամավորի հետ։