Արթուր Այվազյանը՝ Մանախը, ազատ արձակվեց

76

Քիչ առաջ Երևանի դատարանը անօրինական ճանաչեց Արթուր Այվազյանի՝ հայտնի Մանախի ձերբակալության որոշումը: Քննիչի միջնորդությունը մերժվեց, և Արթուր Այվազյանը ազատ արձակվեց:

Այս մասին «Հրապարակին» հայտնեց Արթուր Այվազյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Դատարանը որոշում ընդունեց, կալանքի միջնորդությունը մերժվեց և ձերբակալությունը ճանաչեց ապօրինի», – ասաց փաստաբանը: