Կարևոր․ Արատակարգ դրույթունը հնարավոր է այլևս չերկարաձգվի

12
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության հերթական նիստում ներկայացրեց ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը, որը մշակել են առողջապահության նախարարության հետ համատեղ։

Խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելուն։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ սա արվում է, որպեսզի արտակարգ դրությունն այլևս չերկարաձգվի։

«Ինչպես բազմիցս քննարկել ենք, հնարավոր է իրավիճակ, երբ որ համաճարակի դեմ պայքարելուն և քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելուն հասնել առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի։ Հենց այդ նկատառումներով էլ մշակել ենք այս նախագծերի փաթեթը»,-ասաց Բադասյանը։

Նրա խոսքով՝ օրենքների փաթեթը համապատասխան ժամկետներում ընդունվելու դեպքում ՀՀ-ում մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի: