Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի

7
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվելու է ևս մեկ ամսով, որը կլինի վերջին երկարաձգումը։ Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանն ընդգծեց, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն։

«Մասնավորապես վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման հարցը»,- ասաց նա։