Արտակարգ դրության պատճառով Հայաստանում մնացած 4071 քաղաքացի Ռուսաստան են վերադարձել

11

Վերջին օրերին Հայաստանից Ռուսաստան է վերադարձել արտակարգ դրության ռեժիմի պատճառով Հայաստանում մնացած 375 քաղաքացի, որոնք բոլորը ՌԴ քաղաքացիներ են։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը։

Վերջին` Երևան–Մոսկվա չվերթն իրականացվել է այսօր` օգոստոսի 8-ին։ Դեսպանատան տվյալներով` «NordStar» ավիաընկերության իրականացրած հատուկ չվերթով Երևանից Մոսկվա է վերադարձել ՌԴ 145 քաղաքացի։

Եվս 230 քաղաքացիներ Հայաստանում ՌԴ դեսպանատան աջակցությամբ Ռուսաստան են մեկնել «Արմենիա» ավիաընկերության իրականացրած Երևան–Սոչի և Երևան– Դոնի Ռոստով չարտերային չվերթերով։