Արտակարգ դեպք Երեւանում. COVID-19 սպասարկող հիվանդանոցում 72-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած

24
Կորոնավիրուս

Երեւանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել. 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը եւ դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին:

Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար: