ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նոր պաշտոն է ստացել

51

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Մեզ հետ զրույցում Արտակ Դավթյանն ասաց, որ այս պահին զբաղված է եւ չպատասխանեց որեւէ հարցի: