Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա. օրակարգը հայտնի է

142

Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով, աշխատանքային այցով  մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պսշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ: