Արշակ Կարապետյանի պատճառով ՊՆ-ում պաշտոնանկությունների «շքերթ» է սկսվել. ԶԼՄ

218

Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելուն պես ՀՀ ՊՆ-ում պաշտոնանկությունների «շքերթ» է սկսվել: Sputnik Արմենիային այս մասին հայտնի է դարձել սեփական աղբյուրներից։

Բանն այն է, որ Կարապետյանը լարված հարաբերություններ է ունեցել որոշ վարչությունների պետերի հետ, նախկինում տհաճ միջադեպեր են եղել՝ ընդհուպ մինչև հայհոյանքներ ու անձնական վիրավորանքներ։ Եվ հիմա, երբ նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը փաստացի փոխարինեց վերջերս պաշտոնանկ արված նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, մարդիկ, ում հետ Կարապետյանը լեզու չէր գտնում, որոշեցին ինքնակամ հեռանալ՝ չսպասելով, մինչև իրենց դուռը ցույց կտան։

Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկություններով, հրաժարականի դիմում են գրել կապիտալ շինարարության վարչության պետը, կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետը, իրավաբանական վարչության պետը և ՊՆ-ին ենթարկվող մի շարք կառույցների ղեկավարներ։