Արսեն Թորսյանն արձագանքում է, թե ինչու է աթեիստ

6
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է իր հայտնի մեկնաբանության շուրջ ծավալվող քննարկմանը և իր աթեիստ լինելուն

Նշենք, որ գրառման մեջ ասում էր. «Աստվածաշունչը ո՞րն է: Գիրք, որի մեջ գրված է, որ կա Աստված ու հենց այդ գիրքն է նրա գոյության միակ «ապացո՞ւյցը»: Ես Շառլ Պիեռոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում»:




«Աթեիստ լինելը մարդու անձնական որոշումն է: Ոմանք իրենց համարում են աթեիստ, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում բարձրաձայնել. դա եւս անձի իրավունքն է: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Հայաստանում այս առումով լուրջ խնդիրներ չկան՝ կարող եմ իմ սեփական փորձով ասել: Բոլոր հնարավոր առիթներով հայտարարել եմ աթեիստ լինելուս մասին, սակայն մինչ օրս բացահայտ վատ, թշնամական կամ նսեմացնող վերաբերմունքի չեմ արժանացել»,- արձագանքել է Արսեն Թորոսյանը: