Փաստաբանների պալատի նախագահն Արսեն Թորոսյանին դատ է տվել

17
Արսեն Թորոսյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ պահանջելով, որ դատարանը ստիպի նախարար Թորոսյանին՝
 
«Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 11.09.2020թ. թիվ 23-Ն հրամանով հաստատված Հավելված 1-ի՝ «Անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերն ու կարգ»-ի 3-րդ կետը՝ քաղաքացու՝ միայնակ կամ ընտանիքի անդամների հետ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցության ժամանակ դիմակ կրելու պարտականության մասով, քաղաքացու՝ միայնակ կամ ընտանիքի անդամների հետ փողոցում կամ հանրային այլ բացօթյա տարածքներում գտնվելիս դիմակ կրելու պարտականության մասով, անվավեր ճանաչի:
Այս գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանին, Արգիշտի Ղազարյանին, Գևորիգ Սոսյանին, Կարեն Զարիկյանին, Արխրուն Միրզոյանին: