Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան: Բնականաբար, Հանրապետության նախագահն ու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, և փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը»,– նշված է հաղորդագրության մեջ:











