Արմեն Սարգսյանն Արցախին կօժանդակի իր անձնական միջոցներով

12
Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է ժողովրդագրական խնդիրը՝ ասելով, որ Արցախը պետություն է, որը կարող է 2-3 անգամ ավելի շատ բնակչություն ունենալ, հետևաբար՝ նաև մի քանի անգամ ավելի մեծ տնտեսություն։

Նախագահը, որպես գործնական քայլ, հայտարարել է, որ իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը։