Արմեն Սարգսյանի դիմումը մուտքագրվել է ՍԴ

15
Արմեն Սարգսյան

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով նախագահի դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան։

«Եռօրյա ժամկետում պետք է որոշվի դիմումի համապատասխանությունը ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածով սահմանված պահանջներին», – ասել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ դրանից հետո շարունակվելու է դիմումի նախնական ուսումնասիրության փուլը։

«Այն նախատեսում է 30 օրյա ժամկետ՝ դիմումն ստանալու պահից սկսած։ Նշված ժամկետում որոշվելու է դիմումի հետագա ճակատագիրը», – տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։