Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը Հայաստանը, նոյեմբերի 9-ից սկսած, քննարկել է Արցախի գործընկերների հետ. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ այս հարցերի շուրջ աշխատում են Արցախի իշխանությունների հետ։
«Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք», – նշեց Արմեն Գրիգորյանը։











