Արմեն Գրիգորյանը չի պատասխանել հարցին՝ արդյոք բանակցություններում բացառում են Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում

155

Նիկոլ Փաշինյանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խուսանավել է հարցից՝ արդյոք Հայաստանը բացառո՞ւմ է Արցախի կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում։

Ի պատասխան Գրիգորյանն ասել է, որ Արցախի կարգավիճակի հարցում իրենց համար առաջնային է անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը։

«Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան անվտանգություն ու իրավունքների պաշտպանություն, հենց դրանից էլ բխելու է Արցախի կարգավիճակը, ու մենք այս օրակարգով ենք գնում բանակցությունների»: