Արմեն Գրիգորյանին ԱԳ նախարար չստացվեց դարձնել. հետ գնաց ԱԽ

65

Նիկոլ Փաշինյանն այսօր երկու որոշում է ստորագրել, որոնց համաձայն՝ Արմեն Գրիգորյանին ազատել է ԱԳ առաջին տեղակալի պաշտոնից և կրկին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։

Նշենք, որ Արա Այվազյանի և ԱԳ փոխնախարարների հրաժարականից հետո, ԱԳՆ-ում այդ պաշտոնները տևական ժամանակ թափուր էին մնացել։ Արմեն Գրիգորյանը վերջերս էր ազատվել ԱԽ քարտուղարի պաշտոնից ու նշանակվել ԱԳ փոխնախարարի պաշտոնում։ Հավելենք, որ այսօր ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը նշանակվեց ԱԳ նախարար։