Արման Թաթոյանը չի պատրաստվում հրաժարական տալ

10

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Պաշտպանի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

«Պաշտպանն առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով»,– նշեցին ՄԻՊ աշխատակազմից:

Հիշեցնենք` «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին։