Այսօր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները ռուս խաղաղապահներից պահանջել էին ստիպել հայերին ապամոնտաժել Մարտունի քաղաքում ընդամնեը օրեր առաջ կանգնեցված Գարեգին Նժեդեհի արձանը։
Ապրիլյան և Արցախի երկրորդ պատերազմների մասնակից, քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ արձանը չի ապամոնտաժվելու։
Նա պատմեց, որ արդեն տասը օր է, ինչ ադրբեջանցիները ռուսական լրատվամիջոցներով քարոզչական նյութեր են հրապարակում այն մասին, որ Նժդեհը ֆաշիստ է եղել։
«Մեկ ճշտում անեմ՝ ռուս խաղաղապահները փոխանցել են ադրբեջանցիների պահանջը, նրանք պահանջ չեն ներկայացրել, այլ պարզապես Մարտունու քաղաքապետին ներկայացրել են ադրբեջանցիների պահանջը։ Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանն էլ շատ հստակ պատասխանել է, որ ապամոնտաժելու մասին խոսք անգամ չի կարող լինել, բայց նույնիսկ,եթե պատկերացնենք, որ ապմոնտաժում ենք, ապա վաղն էլ կարող է պահանջեն, որ Մոնթեի արձանը ապամոնտաժենք»,-ասաց Ազիզյանը։
Ծնունդով մարտունեցի քաղաքագետն ասում է, որ Մարտունու բնակիչները շատ վճռական են տրամադրված ու զարմանք է արտահայտում, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել է խորհրդարանում,որ արձանը ապամոնտաժվելու է.«Արման Բաբաջանյանը չի որոշում նախ, երկրորդը՝ Արման Բաբաջանյանը շատ փոքր մարդ է, որ որոշի՝ մենք մեր արժեքները ոնց պահպանենք։ Մարտունիում կանգնած են շատ հայրենասեր ու շատ ուժեղ տրամադրված քաղաքացիներ, ովքեր դա թույլ չեն տալու։ Ես ինքս էլ Մարտունուց եմ, շատ լավ ճանաչում եմ մարտունեցիներին ու վստահեցնում եմ, որ նույնիսկ եթե ինչ-որ մեկը փորձի նման բան անել՝ պատասխանը շատ կոշտ է լինելու, շատ»,- եզրափակեց Ժիրայր Ավետիսյանը։











