Արման Բաբաջանյանն իշխանության 89-րդ պատգամավորն է. Սամսոնյան

7
Մեր իրավունքը խախտվել է: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պետք է ունենար 18 մանդատ, բայց այսօր ունի 17 մանդատ: Ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Մեր մանդատով կարող են իրականացնել այլ քաղաքական գործունեություն, այսինքն՝ ստեղծել այլ քաղաքական նախաձեռնություն, «Լուսավոր Հայաստան»-ի նկատմամբ իրականացնել հակաքարոզչություն: Ինչևէ, ԿԸՀ-ն իր որոշումը կայացրեց»:,- ասաց նա

Սամսոնյանի խոսքով՝ իրենք չեն կարող թույլ տալ, որ պառլամենտում լինեն սուբյեկտներ, որոնք ԱԺ են մտել «Լուսավոր Հայաստանի» շնորհիվ:

«Դա բարոյական և արդար չէ: Արման Բաբաջանյանն իրեն համարել է ԼՀԿ-ի համակիր, բայց մենք հասկացանք, որ դա ընդամենը շղարշ է եղել՝ պառլամենտ մտնելու համար: Օրենսդրությունն ունի շատ բացեր, և ես համարում եմ, որ Արման Բաբաջանյանն իշխանության 89-րդ պատգամավորն է», – նշեց նա: