Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակողը «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի անդամ է

228

Այսօր հայտնի էր դարձել, որ կրակել են «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի առաջին համար Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա:

Քիչ առաջ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը հայտնեց, որ կրակողը հայտնաբերվել է իրավապահների կողմից և նա Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի անդամ է, ով կրակելով կայանված դատարկ մեքենայի վրա՝ ցանկացել է դաշինքի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն գրավել: