Արդյոք սննդամթերքի միջոցով կորոնավիրուսով հնարավոր է վարակվել․ ԱՀԿ պարզաբանումը

19

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ տեղյակ չէ սննդի միջոցով նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի մասին, գրում է Medical Xpress- ը:
 
Կազմակերպությունը մեջբերում է Չինաստանի Ժողովրդական հանրապետության (ՉԺՀ) գիտնականների հետազոտությունը, որոնք ուսումնասիրել են COVID-19- ի հետքեր պարունակող սնունդ օգտագործած մարդկանց։ Օրինակ, վիրուսը հայտնաբերվել է Բրազիլայից Շենչժեն առաքված սառեցված հավի թևիկների խմբաքանակի մեջ:

Չինական քաղաքի իշխանությունները ստուգել են այն քաղաքացիներին և նրանց հարազատներին, որոնք շփում են ունեցել այդ մթերքի փաթեթների հետ և նրանցից ոչ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել։

ԱՀԿ-ն նաև հերքել է սննդի միջոցով կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի մասին տեղեկությունները: Մասնավորապես, փորձագետները նշում են, որ Անհոյ նահանգում Էկվադորից բերված ծովախեցգետնի խմբաքանակ է հայտնաբերվել, որը պահվել է ռեստորանի սառնարանում և վարակված է եղել կորոնավիրուսով: Սննդի հետ շփված և այն կերած մարդկանց թեստերը բացասական արդյունք են ցույց տվել։

ԱՀԿ Արտակարգ իրավիճակների հարցերով գործադիր տնօրեն Մայքլ Ռայանի խոսքերով, չկա որևէ ապացույց, որ սննդամթերքը կամ սննդային շղթաները ներգրավված լինեն վարակը փոխանցելու գործընթացում: