Արդյոք ռազմական աջակցություն ԱՄՆ-ն պատրաստ է տրամադրել ՀՀ-ին․ Փելոսիի պատասխանը

739

Մեր այցի կարևորությունը նաև այն է, որ լսենք, հասկանանք, թե ինչ կարող ենք անել, ինչ կարող է ակնկալվել մեզնից: Այս մասին համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ պատասխանելով հարցին, թե ինչ տեսակի աջակցություն ՀՀ-ն կարող է ԱՄՆ-ից, արդյո՞ք ռազմական աջակցություն ԱՄՆ-ն պատրաստ է տրամադրել ՀՀ-ին:

«Այստեղ ենք, որպեսզի լսենք և հասկանանք, թե ինչ ակնկալիքներ և ինչ ցանկություններ կան», – հայտարարեց Փելոսին։