Օդային հաղորդակցությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ չի հանդիսանում ուղիղ սպառնալիք մարդկանց առողջության համար։ Այս կարծիքին են գերմանացի մասնագետները։ JAMA Network Open հանդեսում հրապարակված մի հետազոտության համաձայն, օդանավում կորոնավիրուսով վարակման հավանականությունն այնքան էլ մեծ չէ։ Մասնավորապես, վարակման ռիսկը նվազեցվում է նրանով, որ օդանավում մշտապես ֆիլտրացվում է օդը։
Համաձայն հաշվարկների, օդանավում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը 2 ժամից ավել տեւող թռիչքների դեպքում հավասար է 1/4300-ի։ Իսկ ահա, եթե օդանավում պահպանվում է դիմակակրման ռեժիմը, սոցիալական հեռավորությունն ու բժշկական մյուս ցուցումները, ապա հավանականությունը հասնում է 1/7700-ի։














