Մհեր Գրիգորյանի գրասենյակը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ չի մեկնաբանում «Իզվեստիա» թերթի այն տեղեկությունը, թե Ադրբեջանը համաձայնեցրել է Սյունիքի տարածքով անցնող ավտոճանապարհի երթուղին:
Ավելի վաղ «Իզվեստիան», հղում անելով բարձրաստիճան աղբյուրին, հոդված էր հրապարակել, որում ասվում է, թե Ռուսաստանը օգնել է Հայաստանին և Ադրբեջանին պայմանավորվել «Զանգեզուրի միջանցքի» ավտոմոբիլային ճանապարհի շուրջ, մնում է միայն համաձայնեցնել 6 կմ փոքր հատվածը։ Մնացած 40 կիլոմետրը հին խորհրդային ճանապարհներ են` Իրանի հետ սահմանի երկայնքով։
«Անանուն աղբյուրների կողմից տրված տեղեկատվության մեկնաբանումը ճիշտ չենք համարում»,- ասացին Գրիգորյանի գրասենյակից։











