Արդյոք կորոնավիրուսը կդառնա սեզոնային վիրուս

23

Սկոլտեխի պրոֆեսոր Գեորգի Բազիկինը նշել է, որ կորոնավիրուսի տարածմանն ավելի շատ նպաստում են մարդկանց զանգվածային կուտակումները, այլ ոչ թե եղանակային երեւույթները: 

«Մենք առայժմ այս կամ այն ուղղությամբ ոչ մի ուժեղ ազդանշան չենք տեսել: ԱՄՆ-ում ամառը գագաթնակետին է, բայց դեպքերի թիվն այնտեղ աճում է, ինչ-որ այլ երկրներում այն նվազում է»,- ասել է գիտնականը:

Մասնագետը հիշեցնում է, որ մարդկությունն առայժմ գործ ունի հիվանդության առաջին սեզոնի հետ, ուստի դժվար է ասել, թե այն հետագայում իրեն ինչպես կպահի:

Փորձագետը նաեւ հիշեցրել է, որ ատիպիկ թոքաբորբը սեզոնայնություն չունի: Բազիկինի խոսքով՝ հիվանդության տարածման գործում մեծ դեր է խաղում ավելի շուտ այն՝ արդյո՞ք մարդիկ գնում են աշխատանքի կամ դասերի, թե՞ տանն են մնում: