Ծխողներն իրենց ավելի մեծ ռիսկի են ենթարկում համավարակի ժամանակ։ Այս եզրահանգման են եկել ԱՀԿ հետազոտողները:
Ըստ Medportal-ի՝ նոր հետազոտության մեջ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները գնահատել են ծանր COVID-19-ի ռիսկը երիտասարդների շրջանում տարբեր ռիսկային գործոնների պայմաններում։
Ինչպես պարզվել է, հետազոտության գրեթե յուրաքանչյուր երրորդ մասնակից (32 տոկոս) բժշկական տեսանկյունից կորոնավիրուսով վարակման դեպքում լուրջ բարդությունների եւ մահվան վտանգի է ենթարկվել: Երբ հետազոտողները բացառել են անալիզից ծխախոտ եւ վեյպ ծխողներին, վարակման նկատմամբ խոցելի երիտասարդների տոկոսը կիսով չափ կրճատվել է՝ հասնելով 16 տոկոսի:
«Ծխելը կարող է էական ազդեցություն ունենալ երիտասարդների առողջության վրա»,- գրում են հետազոտության հեղինակները:














