Արսեն Թորոսյանը ԱԱԾ չի հրավիրվել, նրան այնտեղ հրավիրելու որևէ հիմք չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:
ԱԱԾ տնօրենին դուր չեկավ լրագրողի այն հարցը, թե ինչպես ստացվեց, որ ինքը սկզբում նշանակվել էր ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետև ԱԱԾ փոխտնօրեն, հիմա էլ՝ ԱԱԾ տնօրեն. «Այդ հարցերը ամբողջությամբ պարզաբանվել են. տեխնիկական խնդիրներ են դրանք, ի՞նչ հարցեր են»,- նշեց նա:











