Ադրբեջանական կողմի հետ զինադադարի պայմանավորվածության մասով հստակ տեղեկություն չունեմ, բայց հաճախ է լինում, որ գիշերները ակտիվություն չի լինում։ Այս մասին հայտարարեց ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը:
«Եթե մենք նման ինֆորմացիա ունենանք, անպայման կհայտարարենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է օգնություն խնդրելուն ՀԱՊԿ-ից, Հովհաննիսյանը նշեց, որ ընթացիկ գործողությունների մասշտաբն այնքան մեծ չէ, որ դիմեն ՀԱՊԿ-ին, բացի այդ մեր ԶՈՒ-ն փայլուն կատարում է իր առջև դրված խնդիրները:











