Արայիկ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած շփումների մասին

11

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօրվա ասուլիսի ժամանակ պատասխանել է հարցին, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունի Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ.

«Բակո Սահակյանի հետ հեռախոսազրույց եմ ունեցել մի քանի օր առաջ՝ 65-ամյակի կապակցությամբ: Քոչարյանի հետ ի պաշտոնե շատ կարճ ենք շփվել, այդպիսի հարաբերություններ երբևէ չեմ ունեցել: Սերժ Սարգսյանի հետ ունեցել եմ պաշտոնական հարաբերություններ… Նույն հարցը կարող եք տալ Լևոն Տեր- Պետրոսյանի կամ մյուսների մասով: Ակտիվ շփում երբևէ չեմ ունեցել ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասել է Արցախի նախագահը: