Արայիկ Հարությունյանը ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հրաժարականի դիմում չի ստորագրել

70
Արայիկ Հարությունյան

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել:

Ըստ աղբյուրին հասած տեղեկությունների՝ ՊԲ հրամանատար է նշանակվելու ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը:

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հայտնեց, որ նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հրաժարականի դիմում չի ստորագրել:

Ճշտող հարցին, թե արդյո՞ք նախագահի աշխատակազմը ստացել է ՊԲ հրամանատարից աշխատանքից ազատվելու մասին դիմում, Ավանեսյանը չպատասխանեց՝ ըստ էության ոչ հաստատելով, ոչ էլ՝ հերքելով տեղեկությունները: