Արայիկ Հարությունյանը՝ Լելե Թեփեն հետ գրավելու մասին

98
Լելե Թեփե
Արցախի նախագահը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նաև դիրքեր վերցնելու և դիրքեր տալու մասին տեղեկություններին, նշեց, որ ընթանում է լայնածավալ պատերազմ, որի ընթացքում դիրք վերցնել-տալը ժամանակավոր բնույթ է կրում:
Հարցին՝ ճիշտ են արդյոք լուրերը Լելե Թեփեն հետ վերցնելու հետ կապված, նշեց․ «Այսօր արդեն որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է լայնածավալ համատարած պատերազմ: Մենք պետք է շատ ավելի ծանր, շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք: Հակառակորդն իր ամբողջ զինուժն օգտագործում է և շարունակում է օգտագործել: Առաջնագծում մի քանի հարյուր տեխնիկա է հաշվվում: Լայնածավալ պատերազմի պարագայում դիրք վերցնել-տալը ժամանակավոր բնույթ է կրում»,- նշեց Արայիկ Հարությունյանը: